VERTEX

News

Մանկապատանեկան փառատոնն ավարտեց մարզային շրջագայությունը

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, որը հինգերորդ անգամ էր անցկացվում այս տարի, բաղկացած էր երկու բաժնից: Առաջին փուլի ընթացքում փառատոնը Երևանի կինոթատրոններում հոկտեմբերի 15-19-ը ցուցադրեց փառատոնում ընդգրկված ֆիլմերը, և արդյունքում ժյուրին ընտրեց լավագույներին, իսկ երկրորդ փուլն անցկացվեց Հայաստանի մարզերում:
Դեռ փառատոնի երևանյան օրերին կազմակերպիչներ` Երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամը ու փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը, տեղեկացնում են, որ փառատոնի համար ավանդույթ է ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպել Հայաստանի մարզերում, այսպիսով փառատոնի մասնակիցը դարձնել նաև այն մանուկներին ու պատանիներին, ովքեր ի վիճակի չեն ֆիլմերը դիտել Երևանում:

 
Մարզերում գոնե դեռահասների կյանքն աշխուժացնելու համար ուշագրավ նախաձեռնություն է իրականացվում. Ֆիլմերի փառատոնն Ալավերդիում է

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի մարզային ծրագիրը բարեգործական բնույթ է կրում, տարեցտարի այն զարգանալու եւ նոր շրջանակներ է ընդգրկելու: Նման խոստում է նախօրեին Ալավեդի քաղաքի պատանիներին եւ մանուկներին տվել Ռոլան Բիկով հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը: Սա թվով 5-րդ միջազգային փառատոնն է, որի մարզային բարեգործական ծրագիրը նոյեմբերի 27-ին մեկնարկեց Ալավերդի քաղաքում: Փառատոնի կազմակերպիչ «Երեխաների եւ պատանիների համար կինոյի եւ հեռուստատեսության զարգացման Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը կարեւորելով մարզային այս ծրագիրը` ընդգծել է, որ այն արդեն ավանդույթի ուժ է ստացել եւ հիմնադրամը այսուհետ ևս ամեն ինչ անելու է, որպեսզի մարզերի մեր մանուկներն ու պատանիներն էլ հաղորդակից լինեն միջազգային բնույթ կրող մշակութային այս ձեռնարկին: Որպես գլխավոր նպատակ նշվել է երեխաների մշակութային դաստիարակությունն ու բարձր արվեստի հետ հաղորդակցվելու կարեւորությունը:

 
Հայտնի դարձան Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի արդյունքները

Երևանի Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը տեղի ունեցավ երեկ` «Մոսկվա» կինոթատրոնում, որի ընթացքում էլ հայտնի դարձան փառատոնի արդյունքները:
Փառատոնի կազմակերպիչ` Երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի «Ռոլան» մրցանակը հետմահու հանձնվեց հայ ամիմատոր Ռոբերտ Սահակյանցին: Փառատոնի պատվավոր հյուրը` «Երալաշ» մանկական կինոամսագրի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Գրաչևսկին արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրին:

 
Բ. Գրաչևսկու «Տանիք» ֆիլմի պերմիերան` Երևանում

Երեկ մեկնարկած մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնն այսօր արդեն սկսել է ֆիլմերի ցուցադրությունները: «Նաիրի» կինոթտրոնում ցուցադրվել է 8-15 տարեկան երեխաների համար երեք ֆիլմ` ռուս ռեժիսոր Գեորգի Գիտիսի «Ալյոնուշկայի և Երյոմայի արկածները», լատվիացի ռեժիսոր Ունա Սելմանի «Էլվիսին փնտրելիս» և գերմանացի ռեժիսոր Մարտին Բուսկերի «Ամերիկյան բլուրներ»: Այժմ ցուցադրվում է Ուկրաինայից ռեժիսոր Ռոման Շիրմանի «Հիասքանչ հեքիաթ» ֆիլմը:

 
<< < 1 2 3 4 5 6 > >>