ՎԻՇԵԳՐԱԴ + ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆ ԾՐԱԳԻՐ 2019թ. նոյեմբերի 5-9-ը Երևանում, Հայաստանի 7 մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Լոռի (ք. Վանաձոր, ք. Ալավերդի), Գեղարքունիք (ք. Գավառ), Արմավիր (ք. Արմավիր), Կոտայք (գ. Զովունի, գ.Կոտայք), Արարատ (Արարատ), Արագածոտն (Կարբի)) և Վրաստանում (Թբիլիսի) Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնելու է «Վիշեգրադ + Հայաստան և Վրաստան միջմշակութային երկխոսություն. նոր մոտեցումներ» հատուկ ծրագիրն՝ ուղղված Վիշեգրադի երկրների (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա) և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության տարածմանը և ընդլայնմանը, անմիջական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը ոչ միայն Երևանում և ՀՀ մարզերում, այլև Վրաստանում՝ ընդգրկելով տարածաշրջանը և օգտագործելով Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը որպես աջակցող հարթակ: Ծրագիրը հանդիսանում է 2017թ. և 2018թ. Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ «Ռոլան Բիկով» Հիմնադրամի կողմից իրականացված երկու ծրագրերի շարունակությունը և ընդլայնումը՝ ներառելով ոչ միայն Երևանը և Հայաստանի արդեն 7 մարզերը, այլև Վրաստանը: Ծրագրի գործընկերներն են Վիշեգրադի երկրներից (Հունգարիա, Սլովակիա, Չեխիա և Լեհաստան)՝ Սլովակիայում Սլովակ ֆիլմերի ակումբների ասոցիացիան, «Superfilm» կինոարտադրությունը, «ARCHiMERA» ՀԿ, Հունգարիայում «BUSHO» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը, «Kid’s Eye Art» ասոցիացիան, Լեհաստանում «Ale kino!» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, «HumanDoc» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, «ASP Wroclaw» Վրոցլավի արվեստի և դիզայնի ակադեմիայի նկարչության և քանդակագործության ֆակուլտետը , Չեխիայում «JUNIORFEST» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, «Art Fabrika» արվեստի դպրոցը, Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվ. Թատրոնի և կինոյի պետական համալսարանը: |
|
|
|||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 > >> |
|||||||||||||||||||||