VERTEX

News

Project 2018


Visegrad! Welcome to Armenia!
Автор: Zara

 
Videos
Автор: Zara

     Watch 1:16:30

 


 

 

 

 

 

 

 

 


 
Նոյեմբերի 6-ին կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը
Автор: Zara

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն արդեն 14-րդ անգամ է անցկացվում: Փառատոնն այս տարի առաջին անգամ կհասնի մարզեր: Կազմակերպիչներն այն նվիրել են Շառլ Ազնավուրի հիշատակին: Ցուցադրությունների մեկնարկը նոյեմբերի 6-ին է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.slaq.am/arm/news/1282401/

 
Նոյեմբերի 6-ից մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը
Автор: Zara

Նոյեմբերի 6-ից մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը: Փառատոնն անցկացվելու է նաև մարզերում, այսօր փառատոնի մասնակիցներն այցելել են Շիրակի մարզ, հյուրընկալել մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանին: Կարևորելով այսօրինակ մշակութային ձեռնարկները` մարզպետի տեղակալը ողջունել է հյուրերին և նշել, որ մարզային իշխանության ներկայացուցիչները պատրաստ են աջակցելու և օգնելու: Հյուրերն այցելել են նաև Թռչունյան տուն, շփվել ու ճաշել սաների հետ:
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 186 ֆիլմ՝ 63 երկրից: Այս տարի ծրագիրը համալրվել է 2 նոր անվանակարգով՝ «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և «Երեխաները` երեխաների համար»: Շարունակվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջմշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հատուկ ծրագրերի իրագործումը, որի շրջանակում Ռուսաստանից ժամանած ականավոր կինոգործիչների հետ տեղի կունենան հանդիպումներ, կանցկացվեն վարպետության դասեր, ֆիլմերի պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://shirak.mtad.am/news/item/2018/11/07/rolan/

 
Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը
Автор: Zara

Այսօր կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը։ Փառատոնը Երևանում և Արցախում կանցկացվի մինչև նոյեմբերի 10-ը, նոյեմբերի 5-11-ը՝ Հայաստանի 5 մարզերում /Շիրակ՝ ք. Գյումրի, Լոռի՝ ք. Վանաձոր, ք. Ալավերդի, Շնող համայնք, Թեղուտ համայնք, Քարկոփ համայնք, Գեղարքունիք՝  ք. Գավառ, ք. Մարտունի, Արմավիր՝ ք. Էջմիածին, Կոտայք՝ գ. Զովունի/:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը նվիրվում է Շառլ Ազնավուրին:

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 186 ֆիլմ՝ 63 երկրից: Այս տարի ծրագիրը համալրվել է 2 նոր անվանակարգով՝ «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և «Երեխաները` երեխաների համար»:

14-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ կիրականացնի «Վիշեգրադ-Հայաստան նոր նախաձեռնություններ` միջմշակութային կինոերկխոսությունը ընդլայնելու համար» /Երևան, ՀՀ մարզեր/ հատուկ ծրագիրը՝ ուղղված Վիշեգրադի երկրների /Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա/ և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության խորացմանը: Ծրագիրը կիրականացվի Երևանում և ՀՀ մարզերում՝ ներառելով ավելի շատ հանդիսատես, Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնն օգտագործելով որպես աջակցող հարթակ:

 
<< < 1 2 3 4 5 6 7 > >>