«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 9ին`«Մոսկվա» կինոթատրոնում: Ամփոփվեցին կինոդիտումների արդյունքները, հայտարարվեցին մրցանակի արժանացած ֆիլմերը: «Նայելով դահլիճում նստածների քանակին՝ կարող ենք ասել, որ փառատոնը շատ հաջող է անցել և ցանկանում ենք պատվորգիր հանձնել «Союзмультфильм»ին՝ մեզ հետ համագործակցելու համար: Նրանց մուլտերով բազում սերունդներ են դաստիարակվել ու կրթվել»,«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց փառատոնի հիմնադիրտնօրեն Նունե Մանուկյանը: Փառատոնի փակման արարողությանը մասնակցության համար շնորհակալագրեր տրվեցին ֆրանսահայ ռեժիսոր Լևոն Մինասյանին և պրոդյուսեր Պեգի Դեպլային: Միջոցառմանը հայտարարվեցին մրցանակների արժանացած ֆիլմերի անունները: Գրան Պրիի արժանացավ «Միևնույն մակարդակին» գերմանական ֆիլմը: «Հանդիսատեսի համակրանք»ը շահեց գերմանական «Կորած եղբայրը» կինոնկարը: |
|
|
||||||||||
|
||||||||||
<< < 1 2 3 4 5 6 7 8 > >> |
||||||||||