VERTEX

News

Նոյեմբերի 5-8-ը ԵԹԿՊԻ-ում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցան վարպետության դասեր
Автор: Zara

Նոյեմբերի 5-8-ը ԵԹԿՊԻ-ում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցան վարպետության դասեր, որոնք վարեցին Յացեկ Պիոտր Բլավութը՝ սցենարիստ, ռեժիսոր (Լեհաստան), Վալերի Ախադովը` ռեժիսոր (Ռուսաստան), Մարկ Շլիխտերը ռեժիսոր, Նիկոլ Կելլերհալսը` պրոդյուսեր (Գերմանիա):
Նոյեմբերի 8-ին ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանն ընդունեց «Ռոլան Բիկով» հայստանյան հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանին, կինոգետ, Ռոլան Բիկով հիմնադրամի նախագահ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մեդվեդևին, ինչպես նաև աշխարհահռչակ կինոռեժիսոր, Ուկրաինայի ժողովրդական դերասան՝ Ռոման Բալայանին: Զրույցի ժամանակ անդրադարձ եղավ արվեստի բուհերում ուսումնառության առանձնահատկություններին, միջազգային կապերի ընդլայնմանը: Կինոյի հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ա. Երզինկյանը ուսանողներին ներկայացրեց հյուրին, ծանոթացրեց Ռոման Բալայանի ստեղծագործական կյանքին, ֆիլմերին:

Ռոման Բալայանի և ուսանողների միջև ծավալվեց հետաքրքիր զրույց-երկխոսություն ժամանակակից կինոյի մասին, Բալայանը կիսվեց իր մտորումներով, դերասանների ընտրության, ստեղծագործական խմբում աշխատանքի առանձնահատկությունների մասին: Նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն ապագա կինոյի ոլորտի մասնագետների համար:

https://www.facebook.com/miss.erznkyan/posts/828904394230576