VERTEX

News

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Written by Zara

«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 15-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՐԹԱԿ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

ԾՐԱԳԻՐ

2019թ. նոյեմբերի 5-9-ը Երևանում և Ալավերդի և Գավառ քաղաքներում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ իրականացնելու է  ««ՌՈԼԱՆ» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը որպես հարթակ ԱՊՀ երկրների միջև միջմշակութային երկխոսությունն ամրապնդելու համար» հատուկ ծրագիրը՝ ուղղված կինոյի միջոցով  ԱՊՀ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության ամրապնդման և խորացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Ծրագրին մասնակցելու համար Հայաստան կժամանեն անվանի կինոգործիչներ ԱՊՀ երկրներից, Ուկրաինայից և Վրաստանից:

Համաձայն ծրագրի՝ նախատեսվում է անցկացնել.

«ԱՊՀ երկրների ֆիլմերի շաբաթ Հայաստանում» (Երևան, Գավառ և Ալավերդի քաղաքներում), որի շրջանակներում կցուցադրվեն վերջին տարիներին ԱՊՀ երկրներում, Ուկրաինայում և Վրաստանում արտադրված խաղարկային և անիմացիոն լավագույն ֆիլմերը: Կինոդիտումներից հետո նախատեսվում են ցուցադրված ֆիլմերի քննարկումներ ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած կինոգործիչների մասնակցությամբ: Ցուցադրությունները կկազմակերպվեն Երևանում «Մոսկվա» կինոթատրոնում, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում, Հայ-Ռուսական համալսարանում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում, հանրակրթական դպրոցներում, իսկ ՀՀ մարզերում՝ Գավառի մանկատանը և Ալավերդու մշակույթի տանը:

Նոյեմբերի 5-ին տեղի կունենա «Միասնություն բազմազանության մեջ. կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն ծրագրի հյուրերը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՍՄ նախարարությունից, ՀՀ կինոմատոգրաֆիստների միությունից, մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություններից, ուսումնական կենտրոններից, մասնավոր կինոստուդիաներից և հանրակրթական դպրոցներից, երիտասարդ կինոգործիչներ և ուսանողներ:

Կկազմակերպվեն նաև ստեղծագործական հանդիպումներ և վարպետաց դասեր հյուրերի մասնակցությամբ ուսանողների, երիտասարդ կինոգործիչների և բոլոր հետաքրքրված անձանց համար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Հայ-Ռուսական համալսարանում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Սահակյանց ստուդիայում, Պատանեկության ստեղծագործական կենտրոն, Պան Արմենիա մեդիադպրոցում, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան դպրոցում և հանրակրթական դպրոցներում:

Ստացված 65 ֆիլմերի (արտադրված ԱՊՀ երկրներում, Ուկրաինայում և Վրաստանում) հայտերից ծրագրում ընդգրկվել է 40 ֆիլմ:

Ծրագրի շրջանակներում կկայանան նաև ԱՊՀ երկրներում նկարահանված հետևյալ ֆիլմերի երևանյան պրեմիերաները.

-     «Դա հավերժ չէ» , 2019թ., Ռուսաստան, ռեժիսորներ՝ Եվգենիա  Յացկինա, Ալյոնա Ռուբինշտեյն,

-     «Երալաշ», 2019թ., Ռուսաստան, գեղ. ղեկավար՝ Բորիս Գրաչևսկի

-     «Երեք քույրերը», 2019թ և «Երկու տրամվայ», 2018թ.,, Ռուսաստան, ռեժիսոր՝ Սվետլանա Անդրիանովա,

-     «Միայն հրաշքը», Ուկրաինա, 2019թ., ռեժիսոր՝ Օլենա Կարետնիկ

-     «Բոյժետկեն. ամեն ինչ նրա պատճառով», Ղազախստան, 2018թ., ռեժիսոր՝ Աբդել Ֆիֆթիբաև:

Ցուցադրությունները և միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով:

Միջոցառումների ծրագիր

Երևանում՝

Նոյեմբերի 5 - «Միասնություն բազմազանության մեջ. կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» խորագրով կլոր սեղան-քննարկում

Նոյեմբերի 5-9 - «ԱՊՀ երկրների ֆիլմերի շաբաթ Հայաստանում» (ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած կինոգործիչների հետ)

Նոյեմբերի 5-9 - Ստեղծագործական հանդիպումներ մասնագիտացված համալսրաններում/ինստիտուտներում, դպրոցներում և այլն,

Նոյեմբերի 5-9 - Հանդիպումներ ԶԼՄ-ների հետ:

ՀՀ մարզերում՝

Նոյեմբերի 5-9 - «ԱՊՀ երկրների ֆիլմերի շաբաթ Հայաստանում» (ֆիլմերի ցուցադրություններ ՝ Գեղարքունիք (ք. Գավառ) և Լոռի (ք. Ալավերդի)

 

Ծրագրի Ղեկավար` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ

Նունե Մանուկյան

Ծրագրի համակարգող՝ Ժաննա Մինասյան

(հեռ.` 055 82 36 49, e-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it )

Մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան

(հեռ 091 51-04-79, e-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it )