VERTEX

News

Նոյեմբերի 5-ից 9-ը տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը
Written by Zara

Նոյեմբերի 5-ից 9-ը Երեւանում, Հայաստանի 7 մարզերում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ հոբելյանական միջազգային փառատոնը: Այն կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի հիմնական նպատակներից մեկը՝ փառատոնային ծրագրի ապակենտրոնացումն է: Այս տարի իրականացվելու է «Վիշեգրադ-Հայաստան եւ Վրաստան միջմշակութային երկխոսություն նոր մոտեցումներ» հատուկ ծրագիրը: Փառատոնի գործընկերներից է նաեւ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Փառատոնի շրջանակում ֆիլմերը ներկայացված են լինելու մի քանի անվանակարգերում՝ «Անիմացիոն ֆիլմեր», «Հանդիսատեսի համակրանք», «Խաղարկային ֆիլմեր», իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ նախորդ տարի ստեղծված անվանակարգը՝ «Ֆրանկոֆոն ֆիլմերը», այս տարի մրցութային է: Փառատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանեն անվանի կինոգործիչներ ԱՊՀ երկրներից, Ուկրաինայից ու Վրաստանից:

http://yerkirmedia.am/culture/rolan-paraton/