3-րդ տարին է՝ Հայաստանի "Ռոլան Բիկով" հիմնադրամը շարունակում է համագործակցությունը "Վիշեգրադ" միջազգային հիմնադրամի հետ, այս տարի նոյեմբերի 5-9-ը կյանալալիք "Ռոլան" մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում Երևանում, Հայաստանի 7 մարզերում, Արցախում և Վրաստանում կիրականացնի "Վիշեգրադ՝ գումարած Հայաստան և Վրաստան միջմշակութային երկխոսություն. նոր մոտեցումներ" հատուկ ծրագիրը: Ծրագրում ավելացել է արվեստի բաղադրիչը. այս առիթով ԳԱԿ ՎՄ-ի հարկում 2-րդ համատեղ ցուցահադեսն է՝ խորագիրը՝ <<Վիշեգրադը հայ երեխաների աչքերով>>: Ցուցահանդես-մրցույթին տեղ են գտել Վիշեգրադի երկրների՝ Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի և Լեհաստանի նաև Վրաստանի և Հայաստանի մշակութային ժառանգությունը պատկերող 6 երկրների մոտ 115 աշխատանք, որոնց հեղինակները գեղագիտության կենտրոնի շուրջ 4-15 տարեկան 30 սաներ են: Ցուցահանդեսի նպատակն է Վիշեգրադի երկրների Հայաստանի և Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության տարածումն ու ընդլայնումը, անմիջական կապերի ստեղծումն ու ամրապնդումը ոչ միայն Երևանում և մարզերում, այլև Վրաստանում: Կենտրոնի սաները նախապես ծանոթացել են տվյալ երկրների մշակույթին. խոհանոցի առանձնահատկություններից մինչև արվեստի պատմություն ուսումնասիրել, նոր միայն սկսել են աշխատել:
|
"Վիշեգրադը հայ երեխաների աչքերով" ցուցահանդեսը ԳԱԿ Վանաձորի մասնաճյուղում
Written by Zara
|