«Ռոլան» փառատոնի հիմնական նպատակներից մեկն էլ ապակենտրոնացումն է, այսինքն՝ Երեւանից մարզեր տեղափոխվելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի եւ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն ու հավելեց. «Փառատոնն այս տարի նվիրվում է Շառլ Ազնավուրին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությունը մեծ կարեւորությունը ունի մեզ համար»:
Փառատոնի բացումը կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում` նոյեմբերի 6-ին: Իսկ մարզերում եւ Արցախում այն արդեն մեկնարկել է նոյեմբերի 5-ից. «Բացի հիմնական մրցանակներից, կա նաեւ «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգ: 14-րդ փառատոնի շրջանակում յուրաքանչյուր անվանակարգի մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու երեւանցի ու մարզաբնակ երեխաներից եւ պատանիներից»: Տիկին Մանուկյանն ասաց նաեւ, որ «Հայաստանում Վիշեգրադի ֆիլմերի օրերի» շրջանակում հյուրեր կժամանեն Հայաստան` Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Չեխիայից: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.iravunk.com/news/70622 |
«Փառատոնն այս տարի նվիրվում է Շառլ Ազնավուրին» Ն. Մանուկյան
Автор: Zara
|