VERTEX

News

Վիշեգրադի ֆիլմերի օրեր Գեղարքունիքի մարզում
Автор: Zara

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոն

2018թ․ նոյեմբերի 6-10-ը Երևանում և Արցախում, 5-11-ը՝ Հայաստանի 5 մարզերում (Շիրակ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Լոռի) տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation) ՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

14-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնելու է՝ «Վիշեգրադ–Հայաստան (Երևան, ՀՀ մարզեր)․ նոր նախաձեռնություններ միջմշակութային Կինոերկխոսությունը ընդլայնելու համար» հատուկ ծրագիրը՝ ուղղված Վիշեգրադի երկրների (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա) և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության խորացմանը ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում` ներառելով ավելի շատ հանդիսատես, օգտագործելով Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը որպես աջակցող հարթակ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Վիշեգրադի ֆիլմերի օրեր Հայաստանում, կինոդիտումներ և քննարկումներ, կլոր-սեղան քննարկումներ, ստեղծագործական հանդիպումներ, և այլն Երևանում և ինչը հատկանշական է՝ ՀՀ մարզերում (Շիրակ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Լոռի): Հայաստան կժամանեն հյուրեր Վիշեգրադի երկրներից (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա) և Վրաստանից։

Ֆիլմերը կցուցադրվեն Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում՝
նոյեմբերի 5-11-ը, սկիզբը՝ 14։30

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  https://www.evensi.com/