|
Նոյեմբերի 5-ին Հայաստանում կմեկնարկի երիտասարդական ֆիլմերի 12-րդ միջազգային Ռոլան կինոփառատոնը, որը կանցկացվի Երևանում և մարզերում /Լոռի, Գեղարքունիք, Արագածոտն/ : Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այս տարի առաջին անգամ է համագործակցում Ռոլան փառատոնի հետ և մեծ ցանկություն ունի խթանել և երևան բերել ֆրանսիական երիտասարդական կինոն/անիմացիոն կամ այլ ժանրի, նպատակ ունենալով, խաղարկային և բացատրական մոտեցմամբ մատչելի դարձնել և բոլորի հետաքրքրությունն արթնացնել 7-րդ արվեստի նկատմամբ: 12-րդ կինոփառատոնի ընթացքում կցուցադրվեն ֆրանսիական շուրջ մեկ տասնյակ ֆիլմեր /գեղարվեստական և կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմեր/ նախատեսված բոլոր տարիքի հանդիսատեսի համար: Ֆրանսիան արվեստների երկիր է, իսկ ֆրանսիական կինոարվեստի, մասնավորապես երիտասարդ արվեստագետների անիմացիոն կինոֆիլմերի, ոլորտում գործերը հաջող են ընթանում: Ուստի, նման ստեղծագործությունների ցուցադրումը մեր գերակայություններից է: Մենք ուրախ ենք, որ ցուցադրվելու է 2015 թվականին Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնի լավագույն գեղարվեստական ֆիլմ անվանակարգում Կրիստալ մրցանակը ստացած <Ապրիլ կամ կեղծված աշխարհ> ժապավենը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://am.ambafrance.org/Երիտասարդական-ֆիլմերի-12-րդ-միջազգային
|
|
Երիտասարդական ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոն Ռոլան
Автор: Zara
|









