VERTEX

News

ՙՌոլան՚ մանկապատանեական ֆիլմերի փառատոնը կբացի ՙՊադինգտոնի արկածները՚ ֆիլմը
Written by Zara

Պոլ Կինգի ՙՊադինգտոնի արկածները՚ ֆիլմը կբացի ՙՌոլան՚ մանկապատանեական ֆիլմերի XI-րդ միջազգային փառատոնը:

Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը, ՙՌոլան՚

մանկապատանեական ֆիլմերի XI-րդ միջազգային փառատոն կանցկացվի նոյեմբերի 7-11-ը Հայաստանում, Արցախում և Ջավախքում: Այս տարի փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Փառատոնային ծրագրում ներառված է աշխարհի 44 երկրի 156 ֆիլմ:

 

Լավագույնները կընտրվեն հետևյալ անվանակարգերում՝ ՙՀանիսատեսի համակրանք՚, ՙԻրավունք ունեմ՚, ՙՊատիվ ունեմ՚, ՙԼավագույն անիմացիոն ֆիլմ՚, ՙԼավագույն խաղարկային ֆիլմ՚: Բացի այդ, մրցանակ կշնորհվի ՙԱպագա՝ առանց ցեղասպանության՚ արտամրցութային կատեգորիայում:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան նաև պրեմիերաներ: Կցուցադրվի Ալեքսանդր Կարպիլովսկու «Մասնավոր պիոներական 2» ֆիլմը /Ռուսաստան/: Առանձին ծրագիր նվիրված կլինի հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի 65-ամյակին:

Փառատոնը կփակի կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունը, այդ թվում՝ ՙՄենք չենք կարող ապրել առանց տիեզերքի՚ ֆիլմը /Ռուսաստան/: