VERTEX

News

ՓԱՌԱՏՈՆ 2014
Գրել է Zara

«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

2014 թ. նոյեմբերի 8-12-ը Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում տեղի ունեցավ մանկապատանեկան ֆիլմերի «Ռոլան» 10-րդ միջազգային փառատոնը
Փ
առատոնի ծրագրում ընդգրկվել է 145 ֆիլմ` 38 երկրներից: Փառատոնի շրջանակում տեղի ունեցան պրեմիերաներ, հանդիպումներ բուհերում և հանրակրթական դպրոցներում: Հոբելյանական փառատոնի առնչությամբ ժյուրիի կազմում ներառվել են բացառապես երեխաներ և դեռահասներ:   
«
Խաղարկային Ֆիլմ» անվանակարգում հաղթողներին ընտրել են Ալավերդի, Վանաձոր, Թեղուտ և Շնող համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանքի» մրցանակակրին` Գավառի մանկատան երեխաները, լավագույն «Անիմացիոն ֆիլմը»` «Թումո» նորարական տեխնոլոգիաների կենտրոնի սաները, «Իրավունք ունեմ» անվանակարգում հաղթողներին` Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները: «Պատիվ ունեմ» անվանակարգի լավագույն հայրենասիրական ֆիլմերը ընտրել են Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի զինծառայողները:        
Փառատոնի մարզային փուլը շարունակվեց մինչև 2014 թ. դեկտեմբերի 20-ը` Վանաձորում, Դիլիջանում, Արարատում և Եղեգնաձորում. մարզաբնակ երեխաների և երիտասարդների համար ցուցադրվեցին լավագույն փառատոնային ֆիլմերը և մուլտֆիլմերը:
Փառատոնը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը ` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: