VERTEX

News

ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՍՊԱՀԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

2012թ. հոկտեմբերի 8-12-ը Իրանի Թեհրան և Սպահան քաղաքերում կայացած Սպահանի մանկապատանեկան ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնը 26-րդ անգամ հյուրընկալեց մասնակիցների աշխարհի 40 երկրներից: Մասնակից երկրների թվում էին Հնդակաստանը, Գերմանիան, Իտալիան, Ալժիրը, Հունաստանը, Հայաստանը, Իրաքը, Ֆրանսիան և այլն: Փառատոնի շրջանակներում Իրանի տարբեր քաղաքներում ցուցադրվեց շուրջ 200 ֆիլմ:

Բացի մեծահասակների ժյուրիից, փառատոնն ուներ նաև մանկական ժյուրի, որի աշխատանքներին մասնակցում էին շուրջ 60 երեխաներ աշխարհի տարբեր երկրներից: Արդեն երկրորդ անգամ որպես միջազգային ժյուրիի անդամներ փառատոնին մասնակցում էին նաև Հայաստանը ներկայացնող պատանիները` Արսեն Դաշտոյանը և Նունե Աղասարյանը: