Երևանում մեկնարկած Մանկապատանեկան ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը շարունակվում է Լեռնային Ղարաբաղում: Փառատոնի շրջանակներում մասնակիցները, այդ թվում օտարերկրյա հյուրերն այցելելու են Ղարաբաղի մշակութային հուշարձաններ` Գանձասար և վանական այլ համալիրներ, նաև Շուշի, զորամասեր: Արցախում նրանք նախորդ երկու օրերին հանդիպել են երկրի նախագահի, դպրոցականների, ուսանողների հետ: Փառատոնի մասնակիցներն այցելել են նաև հիվանդ երեխաներին, որտեղ կազմակերպել են անիմացիոն ֆիլմեր ցուցադրություն: Այսօր նրանք հանդիպելու են Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Նշենք, որ Մանկապատանեկան ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին: Այն կազմակերպել է Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկով» հիմնադրամը` Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի ընթացքում աշխարհի 19 երկրներից (Ճապոնիա, Իտալիա, Ռուսաստան, Անգլիա, Եգիպտոս և այլն) ցուցադրվելու են 33 համայնապատկերային ֆիլմեր: Մրցութային ցուցադրությանը ներկայացվելու են 14 ֆիլմեր` երկու անվանակարգերում` խաղարկային լիամետրաժ ֆիլմ և անիմացիոն ֆիլմ:
|
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՒՄ
|