VERTEX

News

Մարզերում գոնե դեռահասների կյանքն աշխուժացնելու համար ուշագրավ նախաձեռնություն է իրականացվում. Ֆիլմերի փառատոնն Ալավերդիում է

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի մարզային ծրագիրը բարեգործական բնույթ է կրում, տարեցտարի այն զարգանալու եւ նոր շրջանակներ է ընդգրկելու: Նման խոստում է նախօրեին Ալավեդի քաղաքի պատանիներին եւ մանուկներին տվել Ռոլան Բիկով հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը: Սա թվով 5-րդ միջազգային փառատոնն է, որի մարզային բարեգործական ծրագիրը նոյեմբերի 27-ին մեկնարկեց Ալավերդի քաղաքում: Փառատոնի կազմակերպիչ «Երեխաների եւ պատանիների համար կինոյի եւ հեռուստատեսության զարգացման Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը կարեւորելով մարզային այս ծրագիրը` ընդգծել է, որ այն արդեն ավանդույթի ուժ է ստացել եւ հիմնադրամը այսուհետ ևս ամեն ինչ անելու է, որպեսզի մարզերի մեր մանուկներն ու պատանիներն էլ հաղորդակից լինեն միջազգային բնույթ կրող մշակութային այս ձեռնարկին: Որպես գլխավոր նպատակ նշվել է երեխաների մշակութային դաստիարակությունն ու բարձր արվեստի հետ հաղորդակցվելու կարեւորությունը:

Քաղաքի մշակութային կենտրոնում ի թիվս փառատոնին մասնակցած մի շարք ֆիլմերի կցուցադրվեն նաեւ այն անիմացիոն եւ լիամետրաժ աշխատանքները, որոնց պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ից 19-ը Երևանում կայացած Մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի ընթացքում, մասնավորապես` Ռոբերտ Սահակյանցի «Վեց հեքիաթ», Նիկոլայ Դենիսովի «Արկածներ Դիկանկայի մոտ գտնվող ագարակում», Բորիս Գրաչեվսկու «Տանիք» ֆիլմերը:

Ռոլան Բիկով հիմնադրամի կողմից կազմակերպված Մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի մարզային բարեգործական ծրագիրը շարունակվելու է մինչեւ տարեվերջ: Տեղեկատվությունն OM.AM–ին տրամադրել է Փառատոնի մամուլի քարտուղար Բելլա Հովհաննիսյանը:

2009-11-28 22:00:06
OM INFORMATION CENTRE COMPANY
www.om.am