VERTEX

News

2001 թվականից Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկով» ֆոնդը կազմակերպում է Մանկապատանեկան ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոն Երևանում, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում:

Փառատոնի պատվավոր նախագահն է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՎԳԻԿ-ի պրոֆեսոր Արմեն Մեդվեդևը:
Փառատոնի նախագահն է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:
Փառատոնի մրցութային անվանակարգերում աշխատում են պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ժյուրիները:

Փառատոնի շրջանակներում իրականացվում են մշակութային, կրթական և սոցիալական ծրագրեր, տարեկան կինոդիտումների ավելի քան 15 000 անվճար տոմս է բաժանվում Երևանի և հարակից մարզերի դպրոցների երեխաներին:
Տարիներ շարունակ փառատոնը համագործակցում է Հունաստանի, Իտալիայի, Ուկրաինայի, Էստոնիայի, Վրաստանի, Իրանի, Բելոռուսի, Ռուսաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Արգենտինայի, Լատվիայի, Լիտվայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզեբկստանի, Լեհաստանի, Հնդկաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի միջազգային կինոփառատոնների և կինոկազմակերպությունների հետ:
Հիմնադրման օրվանից փառատոնը համագործակցում է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ:
Փառատոնի ընթացքում կազմակերպվում են վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ ու քննարկումներ երեխաների, պատանիների և երիտասարդ ռեժիսորների համար:
Փառատոնի կատալոգը տպագրվում է երեք լեզուներով` հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Փառատոնը հյուրընկալել է կինոաշխարհի հայտնի գործիչների, ինչպիսիք են
Կարեն Շահնազարովը` «Մոսֆիլմ» կոնցեռնի գլխավոր տնօրեն (Ռուսաստան), Բորիս Գրաչևսկին` «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավար (Ռուսաստան), Յուրի Նորշտեյնը` հայտնի մուլտիպլիկատոր (Ռուսաստան), Աթինա Ռիկակին` CIFEJ-ի նախկին նախագահ (Հունաստան), Միոմիր Ռաջևիչը` CIFEJ-ի փոխնախագահ (Սերբիա), Միրեյ Անտուանը` «Vesna» միջազգային կինոփառատոնի նախագահ (Ֆրանսիա), Սուսաննա Վիլեջջիան` Մանկապատանեկան ֆիլմերի “Nueva Mirada” միջազգային կինոփառատոնի նախագահ (Արգենտինա), Եժի Մոշկովիչը` «Ale Kino!» միջազգային կինոփառատոնի նախագահ (Լեհաստան), Վեդա Կումար Մանիկոնդան` Հայդերաբադի միջազգային կինոփառատոնի նախագահ (Հնդկաստան), Դավիթ Չերկասսկին` «KROK» միջազգային կինոփառատոնի համանախագահ (Ուկրաինա), Ալեքսանդր Գորդոնը` հայտնի հեռուստալրագրող (Ռուսաստան), Էդուարդ Նազարովը` «KROK» միջազգային կինոփառատոնի համանախագահ (Ռուսաստան), Բենջամին Ֆրենսիսը` «Աֆրիկա» մշակութային հիմնադամի գլխավոր տնօրեն, Յոհաննեսբուրգի առաջին «Մանկական թանգարանի» հիմնադիր տնօրեն (ՀԱՀ), Տիգրան Քեոսայանը` ռեժիսոր (Ռուսաստան), Դավիթ Քեոսայանը` պրոդյուսեր (Ռուսաստան), Գարրի Բարդինը` ռեժիսոր – մուլտիպլիկատոր, «Նիկա» մրցանակի եռակի դափնեկիր, Կլաուդիո Գուբիտոսին` «Giffoni» միջազգային կինոփառատոնի նախագահ (Իտալիա), Ալեքսանդր Պետրովը` հայտնի մուլտիպլիկատոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր և այլք:

ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՆ ՈՒ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՆ ԵՆ`

«Գրան պրի»
«Հանդիսատեսի համակրանք» մրցանակ
Խաղարկային ֆիլմերի անվանակարգ
«Լավագույն խաղարկային ֆիլմ» (պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակ)
«Լավագույն խաղարկային ֆիլմ» (մանկապատանեկան ժյուրիի մրցանակ)
Անիմացիոն ֆիլմերի անվանակարգ
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» (պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակ)
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» (մանկապատանեկան ժյուրիի մրցանակ)
Կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի անվանակարգ
«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» (պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակ)
«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» (մանկապատանեկան ժյուրիի մրցանակ)
«Ես իրավունքներ ունեմ» անվանակարգ
Երեխայի իրավունքների վերաբերյալ լավագույն խաղարկային ֆիլմ (պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակ)
Երեխայի իրավունքների վերաբերյալ լավագույն խաղարկային ֆիլմ (մանկապատանեկան ժյուրիի մրցանակ)
Երեխայի իրավունքների վերաբերյալ լավագույն վավերագրական ֆիլմ (պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակ)
Երեխայի իրավունքների վերաբերյալ լավագույն վավերագրական ֆիլմ (մանկապատանեկան ժյուրիի մրցանակ)
«Ամեն ինչ երեխաների կողմից» անվանակարգ
«Լավագույն ֆիլմ»

ՈՉ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Համայնապատկեր
Հատուկ ցուցադրություններ
Պրեմիերաներ
Հետահայաց ցուցադրություններ

Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը տեղի կունենա 2012թ. հոկտեմբերի 20-24-ը Երևանում: