VERTEX

News

Փառատոն 2011
Գրել է Administrator

Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը տեղի ունեցավ 2011թ. հոկտեմբերի 22-26-ը Երևանում և 40 օր ՀՀ մարզերում: Այն կազմակերպվում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության, ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, «Բաց հասարակություն հիմնադրամներ-Բուդապեշտ»-ի և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի աջակցությամբ: 7-րդ փառատոնը նվիրված էր ՀՀ անկախության 20-ամյակին:

Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան բացման և փակման արարողություններ, կինոդիտումներ, վարպետության դասեր, ստեղծագործական երեկոներ, համերգներ, պրեմիերաներ, միջազգային փառատոնների շնորհանդեսներ, work shop-եր, կլոր սեղան քննարկումներ, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ բուհերում, հանրակրթական դպրոցներում և մանկատներում ու այլ միջոցառումներ:

Փառատոնի ծրագրում ընդգրկվել էր ավելի քան 98 ֆիլմ 35 երկրից:

7-րդ փառատոնը հյուրընկալեց ավելի քան 50 հյուրերի 15 երկրներից:

Ավելի քան 15 000 երեխաներ Երևանից և հարակից մարզերից մասնկցեցին կինոդիտումներին ու փառատոնային այլ միջոցառումներին:

Փառատոնի շրջանակներում իրագործվեցին հետևյալ ծրագրերը.

 

  1. «Ես իրավունքներ ունեմ» ծրագրի շրջանակներում UNICEF-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ առաջին անգամ իրականացվեցին «Երեխան պետք է ապրի ընտանիքում» և «All by Kids» («Ամեն ինչ երեխաների կողմից») ծրագրերը: «Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագրին մասնակցեց Լատվիայի վաստակավոր արտիստ, կինոյի և թատրոնի դերասան Իվար Կալնինշը` կնոջ և 9-ամյա դստեր հետ:
  2. «All by Kids» («Ամեն ինչ երեխաների կողմից») ծրագրի շրջանակներում ստեղծվեց ֆիլմերի նոր անվանակարգ, որտեղ ընդգրկվեցին երեխաների կողմից երեխաների համար ստեղծված ֆիլմեր` նկարահանված տարբեր երկրներում:
  3. USAID և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրագործվեց ծրագիր, որի շրջանակներում առաջին անգամ 3-ական երեխա Հայաստանից, Թուրքիայից և Վրաստանից մասնակցեցին workshop-ի, ինչի արդյունքում ֆիլմ նկարահանվեց
  4. «Երկրի օր» ծրագիր

Ծրագիրը նվիրված էր Ճապոնիային և կրում էր «Ճապոնիայի օր Հայաստանում» խորագիրը: Ծրագրի շրջանակներում տեղի ունեցան հետևյալ միջոցառումները:

«Ճապոնիան հայ երեխաների աչքերով» նկարչական աշխատանքների ցուցահանդես (Ազգային գեղագիտության կենտրոնի հետ համատեղ)

«Նվիրում» խորագրով համերգ «Նոր անուններ» ծրագրի երեխաների մասնակցությամբ

Ճապոնացի հանրահայտ մուլտիպլիկատոր, ռեժիսոր Գորո Միյազակիի «Հեքիաթներ երկրային ծովերից» ֆիլմի ցուցադրություն

Ծրագրի շրջանակներում Երևան էին ժամանել Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատան տեղեկատվական բաժնի ղեկավար, նախարար-խորհրդական Իսիձե Մոտոյուկին և «Tokyo Kinder Film Festival»-ի հիմնադիր և պրոդյուսեր Միցուո Տահիրան:

«Դու մենակ չես... Միասին կհաղթենք...»

Ծրագրի շրջանակներում Հայաստան էր ժամանել Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, Յարոսլավլի տարածաշրջանային  բժշկական կլինիկայի Միկրոէնդոսկոպիկ Օթոլարինգոլոգիայի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կոզլովը, ով անվճար ցուցադրական վիրահատություններ կատարեց մանկատների երեխաների, ինչպես նաև անվճար բուժզննում անցկացրեց անապահով ընտանիքների երեխաների համար, դասախոսություններ կարդաց Երևանի բժշկական համալսարանի ուսանողների համար:

Ծրագիրն իրականացվեց «Արաբկիր բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ»-ի հետ համատեղ:

Ռուս պոետ, դրամատուրգ, բազմաթիվ հայտնի մուլտֆիլմերի և ֆիլմերի երգերի խոսքերի հեղինակ Յուրի Էնտինի համերգը` Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի և Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի սաների մասնակցությամբ