VERTEX

News

Press 2019
Երևանում այսօր մեկնարկեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը
Գրել է Zara

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Երևանում մեկնարկեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը։

Մայրաքաղաքից բացի, ֆիլմերը կցուցադրվեն նաև Արցախում ու Հայաստանի 7 մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արմավիրում, Արարատում և Արագածոտնում։

Սկսած 2001 թվականից Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկով» ֆոնդը կազմակերպում է Մանկապատանեկան ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոն Երևանում, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում:

Փառատոնի պատվավոր նախագահն է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՎԳԻԿ-ի պրոֆեսոր Արմեն Մեդվեդևը:

Փառատոնի նախագահն է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

Փառատոնի մրցութային անվանակարգերում աշխատում են պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ժյուրիները:

Այս տարի 68 երկրից ստացած 1020 ֆիլմերի հայտերից, փառատոնի ծրագրում ընդգրկվել է 210 ֆիլմ։

Ժյուրին կազմված է լինելու բացառապես երեխաներից ու պատանիներից։

Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկիի խոսքով, թեև արդեն 15 տարի է, ինչ փառատոնն անցկացվում է, բայց նկատում է՝ վերջին 3 տարում դրանք ավելի մասշտաբային են դարձել։

 
«Ռոլան»-ի ֆիլմերը կցուցադրվեն նաև մանկատներում
Գրել է Zara

Վաղը՝ նոյեմբերի 5-ին, Երևանում կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը։ Մայրաքաղաքից բացի, ֆիլմերը կցուցադրվեն նաև Արցախում ու Հայաստանի 7 մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արմավիրում, Արարատում և Արագածոտնում։

68 երկրից ստացած 1020 ֆիլմերի հայտերից, փառատոնի ծրագրում ընդգրկվել է 210 ֆիլմ։
Ժյուրին կազմված է լինելու բացառապես երեխաներից ու պատանիներից։
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկիի խոսքով, թեև արդեն 15 տարի է, ինչ փառատոնն անցկացվում է, բայց նկատում է՝ վերջին 3 տարում դրանք ավելի մասշտաբային են դարձել։

«Իհարկե հրաշալի է, որ այս նախագծին մասնակցելու է ամբողջ Հայաստանը։ Ցուցադրություններ են լինելու նաև մանկատներում, ինչպես օրինակ՝ Գավառի մանկատանը»,- նշում է Սերգեյ Ռիբինսկին։

Փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև օտարերկրյա ռեժիսորներ, ֆիլմերի հեղինակներ։ Նրանցից է ֆրանսիացի ռեժիսոր Նիկոլա Բարին։ Նա Հայաստան է եկել կնոջ և 1,5-ամյա որդու հետ, որն, ի դեպ, ըստ «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի՝ այս տարվա փառատոնի ամենակրտսեր հանդիսատեսն է լինելու։

 
Նոյեմբերի 5-ից 9-ը տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը
Գրել է Zara

Նոյեմբերի 5-ից 9-ը Երեւանում, Հայաստանի 7 մարզերում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ հոբելյանական միջազգային փառատոնը: Այն կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի հիմնական նպատակներից մեկը՝ փառատոնային ծրագրի ապակենտրոնացումն է: Այս տարի իրականացվելու է «Վիշեգրադ-Հայաստան եւ Վրաստան միջմշակութային երկխոսություն նոր մոտեցումներ» հատուկ ծրագիրը: Փառատոնի գործընկերներից է նաեւ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

 
"Վիշեգրադը հայ երեխաների աչքերով" ցուցահանդեսը ԳԱԿ Վանաձորի մասնաճյուղում
Գրել է Zara

3-րդ տարին է՝ Հայաստանի "Ռոլան Բիկով" հիմնադրամը շարունակում է  համագործակցությունը "Վիշեգրադ" միջազգային հիմնադրամի հետ, այս տարի նոյեմբերի 5-9-ը կյանալալիք "Ռոլան" մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում Երևանում, Հայաստանի 7 մարզերում, Արցախում և Վրաստանում կիրականացնի "Վիշեգրադ՝ գումարած Հայաստան և Վրաստան միջմշակութային երկխոսություն. նոր մոտեցումներ" հատուկ ծրագիրը:  Ծրագրում ավելացել է արվեստի բաղադրիչը. այս առիթով  ԳԱԿ ՎՄ-ի հարկում  2-րդ  համատեղ ցուցահադեսն է՝  խորագիրը՝ <<Վիշեգրադը հայ երեխաների աչքերով>>: Ցուցահանդես-մրցույթին տեղ են գտել Վիշեգրադի երկրների՝ Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի և Լեհաստանի  նաև Վրաստանի և Հայաստանի մշակութային ժառանգությունը պատկերող 6 երկրների մոտ 115 աշխատանք, որոնց հեղինակները գեղագիտության կենտրոնի շուրջ 4-15 տարեկան 30 սաներ են:

 
«Այբ»-ի աշակերտները՝ «Ռոլանի» ժյուրիում, փառատոնի հյուրերը՝ «Այբ»-ում
Գրել է Zara

«Ռոլան» 15-րդ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն ամենամյա միջոցառում է, որի կազմակերպիչը «Ռոլան Բիկով» ֆոնդն է։ Փառատոնի շրջանակում իրականացվում են մշակութային, կրթական և սոցիալական ծրագրեր։ Այս տարի այն անցկացվեց նոյեմբերի 5-9-ը, և նրան մասնակցում էր նաև «Այբ» դպրոցի Film Factory ակումբը։ Այն այս տարի ներկայացել է 3 ֆիլմերով, ինչպես նաև աշակերտներից ոմանք ներառված էին «Ես եմ» անվանակարգի ժյուրիի կազմում։

Նոյեմբերի 8-ին «Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճում տեղի ունեցավ պանելային քննարկում փառատոնի հյուրերի հետ «Մանկապատանեկան ֆիլմերի արտադրությունը, գրավչությունն ու մարտահրավերները» թեմայով։ Մեր հյուրերն էին ռեժիսորներ Տոմաշ Նիտտելը՝ Լեհաստանից, Բալաշ Սիմոնյին՝ Հունգարիայից, և Դաթո Ջանելիձեն՝ Վրաստանից։ Ահա թե ինչ մտքեր արտահայտեցին հյուրերը։

Դեպի ֆիլմարտադրություն տանող ճանապարհը

Մեր օրերում հասանելի տեխնիկական հնարավորություններըկարող են շատ օգնել այդ հարցում։ Անձանբ ես իմ առաջին անիմացիոն ֆիլմը նկարել եմ տետրի թղթերի վրա և թերթելով դրանք ստացել անիմացիա։ Դու պետք է փորձես շատ ու շատ բաներ, որպեսզի հասկանաս, թե որն է քեզ ավելի հոգեհարազատ։

 
<< < 1 2 3 4 5 6 7 8 > >>