VERTEX

News

Press 2019
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գրել է Zara

«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 15-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

2019թ. նոյեմբերի 5-9-ը Երևանում, Հայաստանի 7 մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Լոռի (ք. Ալավերդի), Գեղարքունիք (ք. Գավառ), Արմավիր (ք. Արմավիր), Կոտայք (գ. Զովունի, գ. Կոտայք), Արագածոտն (հ. Կարբի), Արարատ (ք. Արարատ)), Արցախում և Վրաստանում՝ Թբիլիսիում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ Հոբելյանական միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation) ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի հիմնական նպատակներից մեկն է ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ, հնարավորինս շատ ներգրավել և մասնակից դարձնել մարզաբնակ հանրությանը փառատոնին, ինչպես նաև նպաստել փառատոնային հյուրերի և տեղի հանրության միջև անմիջական կապերի  ստեղծմանը:

Փառատոնի միջազգային աջակիցներն են Վիշեգրադ միջազգային հիմնադրամը, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Դեսպանությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանությունը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Գյոթեի անվան ինստիտուտը Երևանում (Գերմանիա), Ճապոնիայի հիմնադրամը:

Երևան կժամանեն հյուրեր Ռուսաստանից, Չեխիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Սլովակիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ուզբեկստանից, Ճապոնիայից և այլն:

Շուրջ 68 երկրից ստացված 1020 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 210 ֆիլմ:

 
“РОЛАН” отмечает юбилей
Գրել է Zara

Хорошие фильмы и мультики, интересные встречи с их создателями, разнообразные просветительские и культурные программы — это и многое другое в скором времени вновь представит 15-й счету юбилейный Международный фестиваль фильмов для детей и юношества “РОЛАН”.

Фестиваль, организованный Армянским фондом Ролана Быкова при поддержке Министерства образования, науки, культуры и спорта РА, пройдет с 5 по 9 ноября. Международными партнерами, оказавшими поддержку проекту, являются Международный фонд “Вышеград”, Межгосударственный фонд гуманитарного сотрудничества государств-участников СНГ (МФГС), посольство РФ в РА, посольство Франции в РА,  Российский центр науки и культуры в Ереване (РЦНК), Институт им. Гёте Еревана, Международный фонд Японии.

В этом году кинофестиваль примут 7 областей Армении: Ширакская,  Лорийская, Гегаркуникская, Армавирская, Котайкская, Арагацотнская, Араратская, а также Арцах и даже Тбилиси.

Цель фестиваля — не только представить юным зрителям профессиональные и высококачественные фильмы, но и установить тесные контакты, обеспечить обмен опытом между армянскими и иностранными кинематографистами, что самое главное — децентрализовать фестивальную программу и мероприятия, направив их из Еревана в регионы Армении и Арцах, с максимальным вовлечением местных жителей.

 
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 15-րդ հոբելյանական փառատոն
Գրել է Zara

Հիմնադրամի "Կոտայք" մասնաճյուղի Ընտանիքների ամրապնդման ծրագրի և «Ռոլան Բիկով» հիմնադրամի համագործակցության շրջանակներում՝ մասնաճյուղի ընտանիքների ամրապնդման և այլընտրանքային խնամքի ծրագրերի շահառու երեխաները մասնակցեցին «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 15-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում: Զուգահեռաբար 5 օր շարունակ Կոտայք գյուղի մշակույթի տանը ցուցադրվեցին փառատոնի մրցանակային տարբեր անվանակարգերում ներկայացված ֆիլմեր և մուլտֆիլմեր: Միջոցառմանը մասնակցեցին Ակունք խոշարացված համայնքի դպրոցահասակ մոտ 300 և ավելի երեխաներ:

 
Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը
Գրել է Zara

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կազմակերպմամբ՝ 2019 թ. նոյեմբերի 5-9-ը Երևանում, Հայաստանի 7 մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Լոռի (ք. Ալավերդի), Գեղարքունիք (ք. Գավառ), Արմավիր (ք. Արմավիր), Կոտայք (գ. Զովունի, գ. Կոտայք), Արագածոտն (հ. Կարբի), Արարատ (ք. Արարատ)), Արցախում և Վրաստանում՝ Թբիլիսիում կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ՝ հոբելյանական միջազգային փառատոնը:

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի  «Կարմիր» դահլիճում: Փակման արարողությունը՝  նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում:

68 երկրից ստացված 1020 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 210 ֆիլմ:

 
68 երկրի 1020 ֆիլմեր՝ Հայաստանում
Գրել է Zara

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կազմակերպմամբ՝ 2019 թ. նոյեմբերի 5-9-ը Երևանում, Հայաստանի 7 մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Լոռի (ք. Ալավերդի), Գեղարքունիք (ք. Գավառ), Արմավիր (ք. Արմավիր), Կոտայք (գ. Զովունի, գ. Կոտայք), Արագածոտն (հ. Կարբի), Արարատ (ք. Արարատ)), Արցախում և Վրաստանում՝ Թբիլիսիում կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ՝ հոբելյանական միջազգային փառատոնը:

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում: Փակման արարողությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում:

Շուրջ 68 երկրից ստացված 1020 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 210 ֆիլմ:

 
<< < 1 2 3 4 5 6 7 8 > >>