VERTEX

News

Մամուլ 2016
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ փառատոնում կցուցադրվի 165 ֆիլմ
Գրել է Zara

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը թվով 12-րդն է: Այս տարի այն մեկնարկելու է նոյեմբերի 5-ին: Շուրջ 48 երկրից ստացված 865 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 165-ը:

Փառատոնային 5 օրերի ընթացքում Երեւանում, Գյումրիում, Ալավերդիում եւ Գավառում ցուցադրվելու են երեխաների եւ երիտասարդների համար լավագույն փառատոնային ֆիլմերն ու մուլտֆիլմերը: Այնուհետեւ՝ 40 օրվա ընթացքում ցուցադրությունները կշարունակվեն նաեւ Լոռիում, Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում, Արագածոտնում եւ Արցախում:

Ցուցադրությունները կազմակերպվում են բարեգործական սկզբունքով: 12-րդ փառատոնի ընթացքում ժյուրիի նախորդ տարիների ձեւաչափը պահպանվել է. այստեղ բացառապես աշխատելու են երեխաներ եւ երիտասարդներ:

 
Երեխաները ֆիլմեր են դիտել եւ օգնել հասակակիցներին
Գրել է Zara

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի շնորհիվ ամեն տարի 25 000 երեխա անվճար ֆիլմեր է դիտում: Փառատոնը նաեւ սոցիալական ծրագրեր է իրականացնում: Արդեն 11-րդ փառատոնի շրջանակներում իրականացված ձեռնարկը «Ես կօգնեմ» խորագրով էր: Այդպես էր գրված տոմսերի վրա, ու յուրաքանչյուր փոքրիկ այցելու ֆիլմի դիտման գալուց իր հետ խաղալիք կամ որեւէ իր էր բերում: «Ես կօգնեմ» ձեռնարկի նպատակը ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակվող անապահով ընտանիքների երեխաներին օգնելն էր: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց փառատոնի լրատվության պատասխանատու Կարինե Գրիգորյանը, «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ և «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը եւ աշխատակազմը օրերս այցելել են սահմանամերձ Ճամբարակ: Նրանք հանդիպել են Ճամբարակի քաղաքապետի հետ, այնուհետեւ այցելել տեղի անապահով ընտանիքներ, մանկապարտեզներ, գրադարան՝ հանձնելու հավաքված օգնությունը՝ (խաղալիքներ, գրենական պիտույքներ, հագուստ, այդ թվում՝ նաև համակարգիչ, հեռուստացույց) :

 
«Ծիծաղելի է անգամ մեր խնդիրների մասին խոսելը, երբ սահմանամերձ գյուղում նման խեղճություն կա». բարեգործական ակցիա Ճամբարակում
Գրել է Zara

Ասում են` բարեգործությունը թաքուն են անում: Համաձայն եմ, բայց երբեմն պետք է դրա մասին շատ ավելի շատ խոսել, որպեսզի այն օրինակելի դառնա, և, բացի դրանից, հաճախ հենց նմանատիպ միջոցառումների շնորհիվ են վեր հանվում այնպիսի խնդիրներ, որոնց մասին այլ դեպքում չէր խոսվի: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնի ոչ պաշտոնական մեկնարկը 2015թ-ին տրվեց հոկտեմբերի 23-ին` «Ես կօգնեմ» խորագրով բարեգործական ակցիայով` ուղղված ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակվող անապահով ընտանքիների երեխաներին: Ակցիան շարունակվեց նաև փառատոնի օրերին և փառատոնից հետո` տևելով շուրջ մեկուկես ամիս: Այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ իրենց ներդրումն ունեցան անապահով պայմաններում ապրող երեխաների կյանքը մի փոքր լավացնելու գործում:

 
<< < 1 2 3 4 5 6 7 8 > >>