VERTEX

News

Մամուլ 2016
12-й "РОЛАН": КИНО КРУГЛЫЙ ГОД
Գրել է Zara

5 ноября в столичном кинотеатре "Москва" откроется 12-й Международный кинофестиваль детско-юношеских фильмов "Ролан", названный по имени гениального актера, режиссера, сценариста и педагога советской эпохи Ролана Быкова. Фестиваль организован Армянским фондом Ролана Быкова и поддержан президентом РА Сержем Саргсяном, Министерством культуры РА и мэрией Еревана.

865 ЗАЯВОК ИЗ 48 СТРАН, 165 ОТОБРАННЫХ В ИТОГЕ ФИЛЬМОВ И ДО 17 ТЫСЯЧ вовлеченных в просмотры юных зрителей в Ереване, марзах Армении и Арцахе, 5 демонстрационных дней в разных залах столицы, 40 дней в кинотеатрах и домах культуры регионов и Арцаха  – такова впечатляющая статистика 12-го "Ролана". Более того, 12-й кинофестиваль детско-юношеских фильмов намерен проводить свои программы до следующего фестивального сезона, знакомить с лучшими произведениями  отечественного и мирового кинематографа юных зрителей в разных уголках двух армянских государств. В течение ереванского этапа - с 5 по 9 ноября фестиваль будет одновременно проводиться в Гюмри и Ванадзоре.

 
Նոյեմբերի 5-ին կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը
Գրել է Zara

Նոյեմբերի 5-9 մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այնուհետ ավանդույթի համաձայն` փառատոնը կշարունակվի մարզերում, ապա Արցախում: Եթե նախկին տարիներին հետփառատոնային ցուցադրությունը տևում էր 40 օր, ապա այս տարի ֆիլմերի աննախադեպ քանակի պատճառով ցուցադրությունները կշարունակվեն մինչև հաջորդ տարվա վերջ: Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը փառատոնի նախագահ Նունե Մանուկյանն այս հանգամանքը բացատրեց «Ռոլան» փառատոնի դինամիկ զարգացման փաստով: «Տարեցտարի փառատոնը իր զարգացումն է գտնում թե մասնակից երկրների թվի, թե աշխարհագրական ընդլայնման առումով: Եթե 2012 թ. ներկայացվել է 105 ֆիլմ 27 երկրից, ապա այս տարի մասնակցում է 165 ֆիլմ 48 երկրից: Ընդ որում, այդ 165 ֆիլմն ընտրվել է առաջարկված 865-ից: Մենք փորձում ենք ընտրել միայն լավագույն ֆիլմերը, որոնք դիտելուց հետո երեխան կամ պատանին կգնա տուն և կցանկանա խոսել դրանց մասին»,- նշեց Ն. Մանուկյանը:

 
«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ 165 ՖԻԼՄ
Գրել է Zara

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ փառատոնը Երևանում կմեկնարկի նոյեմբերի 5-ին: Այդ մասին լրագրողների հետ զրուցեցին փառատոնի կազմակերպիչները: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն անցկացվում է նաև ՀՀ մարզերում և Արցախում, որտեղ այն կտևի մինչև հաջորդ տարվա վերջ, քանի որ ներկայացված կինոնկարները չափազանց լավն են և շատ»,-«Արմենպրես»ի փոխանցմամբ` նշեց փառատոնին հիմնադիր-տնօրեն Նունե Մանուկյանը:

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ «Ռոլան Բիկով» հիմնադրամի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: 48 երկրից ստացված 865 ֆիլմից ընտրվել է 165-ը: Ժյուրին կազմված է երեխաներից և երիտասարդներից:

«Փառատոնը կարևոր է, քանի որ նպաստում է մանուկների դաստիարակությանը, իսկ մշակույթի միջոցով կյանքի դասերը, մարդկային հարաբերություններն ավելի գեղեցիկ են մատուցվում»,-շեշտեց ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:

 
<< < 1 2 3 4 5 6 7 8 > >>